ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հույս ունի

Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հույս ունի
10.04.2016 | 00:04

Ադրբեջանը ձգտում է դիվանագիտական ճանապարհներով լուծել Ղարաբաղի խնդիրը՝ կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը չպետք է երկրների տարածքային ամբողջականության խախտման պատճառ դառնա: «Երբ բանակցություններում առաջընթաց է նկատվում, Հայաստանը դիմում է սադրանքների», - ասել է Ալիևը:

Դիտվել է՝ 2579

Մեկնաբանություններ